Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ շեշտելով այս երկրում կայունության և խաղաղության ապահովման կարևորությունը, ընդգծելով նաև ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները լուծելու առաջնահերթությունը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Աֆղանստանի շուրջ իրավիճակը մանրամասն քննարկվել է : Շեշտվեց երկրում կայունության և քաղաքացիական բնակչության խաղաղության ապահովման, կարգուկանոնի և օրինականության խստագույն պահպանման կարևորությունը: Ընդգծվեց ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթությունը: Նախագահները համաձայնեցին ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցերում»,- ասվում է հայտարարությունում։
Պուտինը և Էրդողանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության հարցերը։