Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր իրավահաջորդ է հայտարարել Հյուսիսային Ռեյն- Վեստֆալիայի վարչապետ, կառավարող Քրիստոնեադեմոկրատական միության անդամ Արմին Լաշետին: Նա այդ մասին խոսել է Բեռլինում իր ղեկավարած միության նախընտրական հավաքի ժամանակ:
Մերկելի խոսքով՝ սա առաջին ընտրությունն է 1994 -ից ի վեր, երբ գործող կանցլերը չի պայքարում վերըտրվելու համար: Նա Լաշետին համարել է Գերմանիայի ապագա կանցլեր, բարձր գնահատել նրա անձնական որակները:
Մերկելն՝ ինքը, կանցլերի պաշտոնում է 2005թ-ից: Մինչ այդ նա զբաղեցրել է կանանց և երիտասարդության հարցերով, շրջակա միջավայրի նախարարների պաշտոնները: Անգելա Մերկելը իր պաշտոնից կհեռանա խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կկայանան սեպտեմբերին: