Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 21 հազարով՝ հասնելով 6,726,523-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Հարաբերական առումով դեպքերի թվի աճը կազմել է 0.31%:
Երկրում մեկ օրում 797 մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով: Նախորդ օրը այս ցուցանիշը 785 էր:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ՌԴ-ում մահացել է 175, 282 մարդ: Հիվանդությունից մահացության պայմանական մակարդակը աճել է մինչև 2,61%: