Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Ժամանակը Հայաստանին չի թողնում դրան այլընտրանք. զարգանալ պատրաստվելով, կամ՝ պատրաստվել զարգանալով

Մենք դա թողել ենք հաջորդ փուլին, հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը,դարձյալ խոսելով Զանգեզուրի, Սևանի նկատմամբ ադրբեջանական հավակնությունների մասին: Ալիևը չի թաքցնում, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, որը կլինի «հաջորդ փուլում»: Բաքվում Թուրքիայի խամաճիկի վերածված Ալիևի այս հայտարարությունները անշուշտ ունեն նաև ներքին սպառման շոշափելի մոտիվ, թեև դա ամենևին չի նշանակում, որ պետք չէ ուշադրության արժանացնել և ամենայն լրջությամբ վերաբերել նրա հայտարարությունների արտաքին, անվտանգային ասպեկտին: Հայաստանը պարտավոր է ի գիտություն ընդունել դրանք և ինքն էլ պատրաստվել պատերազմի նոր փուլի, անկախ, թե երբ կլինի այդ փուլն ու ինչ գործոնների բերումով: Այդ իմաստով առիթ եմ ունեցել բազմիցս գրելու և խոսելու, որ անգամ, եթե Ալիևը խոսի խաղաղությունից, Հայաստանն ունի այդ խաղաղության երաշխավորման մեկ անվերապահ միջոց և դա հայկական բանակի և պաշտպանական, անվտանգային համակարգի մարտունակությունն ու դիմադրունակությունն է: Հայաստանի համար դա է խաղաղության գրավականը, որովհետև, անգամ պատերազմի մասին ոչ մի բառ չասելու պարագայում, կասկած ունենալ պետք չէ, որ Ալիևը և նրա թելերը ձեռքում պահողները մշտապես մտածում են և մտածելու են պատերազմի մասին, որպեսզի իրենց ռազմավարության գործիքներից մեկի:

Ըստ այդմ, Հայաստանին բոլորովին պետք չէ անընդհատ խոսել պատերազմի մասին, ինչպես Ալիևը, բայց Հայաստանին պետք է Ալիևից ավելի լավ ու ավելի արագ, ավելի որակով պատրաստվել պատերազմի, որպեսզի Ալիևը կարողանա միայն խոսել, ոչ թե գործել: Սրանով հանդերձ, Անկարայի խամաճիկի դերում հայտնված Ալիևը ամեն կերպ փորձելու է քողարկել այդ դերը, ինչի համար էլ պետք է այսպես ասած թարմ պահել հաղթական պաթոսը: Սակայն, այստեղ կա նաև ավելի խորքային խնդիր, որն ունի Ալիևը: Երկու տասնամյակ նա հասարակական մերժվածության պայմաններում իր իշխանությունը կառուցում էր ռազմական հաղթանակի «խոստման» վրա, դրանով նաև փորձելով արդարացնել Ադրբեջանի ներսում տիրող կոռուպցիան և ամենաթողությունը, խոսքի ազատության և իրավունքների համատարած ոտնահարումը: Ալիևն այդ ամենի դեմ հասարակական խոր բողոքից «պաշտպանվում» էր պատերազմելու և «հողերը հետ բերելու» հռչակագրերով: Պատերազմը եղավ, Ադրբեջանն օկուպացրեց Արցախի որոշակի տարածքներ, հաստատեց դրանց նկատմամբ վերահսկողություն, լայնորեն քարոզեց ու քարոզում է այդ ամենը, սակայն հասկանում՝ որ իր ոչ լեգիտիմ իշխանության գլխավոր խաղաքարտը այլևս սպառել է: Այսինքն, սպառել է իր ոչ լեգիտիմ, կոտռումպացված իշխանության գլխավոր «կամուֆլյաժը»: Ահա այդ գիտակցումն է, որ Ալիևին շարունակում է բառի բուն իմաստով պահել կամուֆլյաժի մեջ: Ադրբեջանական հանրությանը նա կարող է իշխել միայն ու միայն «պատերազմի» գաղափարով, ըստ այդմ Ալիևն այդպիսով հռչակում է «հաջորդ փուլն» ու նպատակները, որի շուրջ փորձելու է այսպես ասած կոնսերվացնել իր իշխանությունից ադրբեջանական հանրության դժգոհությունը, զսպելով և կառավարելով այն: Նա չունի այդ խնդիրը լուծելու այլ գործիք, և չունի նաև իր իշխանության որակը փոխելու հնարավորություն: Մինչդեռ, այլ որակի իշխանության Ադրբեջանի հանրության պահանջը անկասկած աճելու է: Այդ պահանջը «խեղդելու» համար Ալիևը փորձում է ադրբեջանցիների շրջանում շարունակել թարմ պահել «պատերազմի պահանջարկը»: Իհարկե սրան պետք է արժանացնել շատ լուրջ ուշադրություն, որովհետև Ալիևը վաղ, թե ուշ դառնալու է իր իսկ ձևավորած պահանջարկի գերին, հետևաբար նաև ներքին սպառման թվացող երևույթը ինքնին կարող է վերածվել ռեգիոնալ սպառնալիքի, Հայաստանի համար արտաքին մեծ սպառնալիքի: Ըստ այդմ, Հայաստանը ևս պետք է պատրաստվի «հաջորդ փուլին», հաշվի առնելով նախորդ փուլի խորքային սխալներն ու նաև այն, որ այդ փուլերը մեծ հաշվով գալու են աշխարհաքաղաքական իրողությունների բերումով, այսինքն գրեթե ոչնչով կախված չեն Հայաստանից ու Ադրբեջանից, հետևաբար դրանց պատրաստ լինելը Հայաստանի համար պատմա-քաղաքական օբյեկտիվություն և անգամ օրինաչափություն է, ուզենք, թե ոչ: Հայաստանն ու հայությունը պետք է գտնեն այդ օբյեկտիվության և օրինաչափության առկայության պարագայում զարգացման համարժեք և արդյունավետ մոդելները: Այլ տարբերակ, գոնե առայժմ, ժամանակը չի ուրվագծում կամ նախանշում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում