Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Ֆրանսիայի համար գերխնդիր է Մինսկի խմբի վերականգնումը. Հայաստանը պետք է օգտվի կարճ ժամանակով բացված այդ պատուհանից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը

-Տիկին Չոբոյան, նախօրեին տեղի է ունեցել Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը: Մակրոնի խնդրանքով Պուտինը ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքը: Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հետագա աշխատանքի պատրաստակամությունը: Այս հեռախոսազրույցից հետո ի՞նչ կարող ենք ակնկալել Մինսկի խմբի ձևաչափի հետ կապված: Նրանց քննարկումն այս փուլում ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Ֆրանսիայի համար գերխնդիր է Մինսկի խմբի վերականգնումը: Ֆրանսիայի այսօրվա առաջարկները, Հայաստանի հանդեպ իր ցուցաբերած զորակցությունը միտված են դրան, որ Մինսկի խումբը վերականգնվի: Հավանաբար Մինսկի խմբի վերականգնմամբ մեծ հետաքրքրություն ունի նաև Միացյալ Նահանգները, բայց նաև Ռուսաստանն է հետաքրքրված, որովհետև դա Մոսկվայի ձեռքին հավելյալ լծակ կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններում: Նրանք կարծում են, որ Մինսկի խումբը կվերականգնվի, եթե նույնիսկ Ադրբեջանը դրան դեմ է: Եթե Մինսկի խումբը վերականգնվի և այս ուղղությամբ Ռուսաստանը իր հավանությունը տա, միջազգային հանրությունը կարող է նաև Ռուսաստանին իր արտոնությունը տալ, որ տեղակայված ռուսական ուժերը դառնան որոշ չափով միջազգային ուժեր: Միջազգային ուժերի տեղակայումն Արցախում, ռուսական ուժերի կողքին, որոնց թվում կարող են լինել ֆրանսիական կամ սկանդինավյան երկրների ուժեր, դեռևս հեռակա գաղափար է, բայց կարծում եմ, որ դա Ռուսաստանին հնարավորություն կտա հաստատել իր տեղակայած ուժերի կարգավիճակը: Հետևաբար Ռուսաստանը պետք է հետաքրքրված լինի այս գործով: Եթե երկու երկրների նախագահների միջև խոսակցությունը այս նյութի շուրջ է, ապա կարծում եմ, որ կողմերը դրա շուրջ համաձայնություն ունեն: Բնականաբար, ԱՄՆ-ն նույնպես դրան համաձայն է: Յուրաքանչյուրն իր շահերն է տեսնում այս խնդրի մեջ: Նրանք ոչ միայն  խնդրի կարգավորման կամ Արցախի կարգավիճակի խնդիրն են քննարկում, այլ նաև յուրաքանչյուրի ձեռքին սա հավելյալ լծակ է տարածաշրջանում ուժերի բաշխման, ուժերի բախման շրջանակներում:

-Ամեն դեպքում, խնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության, և ոչ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ շրջանակներո՞ւմ:

-Այո՛, և Հայաստանի ու Արցախի շահն այդ է պահանջում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան, անշուշտ, դժգոհ կլինեն, որովհետև այս գործընթացից  Թուրքիան դուրս է մնում և Ադրբեջանը մնում է Մինսկի խմբի համանախագահության որոշումներին ենթակա: Այսօրվա կացության մեջ Ադրբեջանը հաղթած երկիր է, իր վերաբերմունքը շատ ավելի հարձակողական և ծավալապաշտական ուղղվածություն ունի, իսկ Մինսկի խմբի վերադարձով միջազգային հանրություն է, որ վերադառնում է տարածաշրջան, հետևաբար Ադրբեջանն իր սանձարձակ գործունեությունը չի կարող շարունակել; Այնպես որ այս օրերին սահմաններին տեղի ունեցող սադրանքները, հարձակումները, ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածք մուտքը, նույնիսկ ռուսական զորքերի հետ բախումները Արցախի տարածքում, ցույց են տալիս, որ Ադրբեջանը դժգոհ է Մինսկի խմբի վերադարձով: Շատ հստակ է, որ Ադրբեջանը մի կողմից մտահոգ է Մինսկի խմբի վերադարձով, մյուս կողմից շատ դժգոհ է Ռուսաստանի վերջին հայտարարություններից՝ կապված Հայաստանի սպառազինության արդիականացման հետ: Այնպես որ այս ընդհարումներն այս ամենի արդյունք պետք է համարել:

-Մակրոնի այցը Հայաստան, ապա Ադրբեջան, կարողանալո՞ւ է որոշակի խնդիրներ վր հանել, փորձել լուծումներ տալ:

-Մակրոնի քաղաքականության առանցքը Մինսկի խմբի վերադարձն է, և տարածաշրջան այցելությունն այդ համատեքստում պետք է դիտարկել: Մինչ այդ Հայաստանն այդ բացված պատուհանից պետք է մեծապես օգտվի, բայց դժբախտաբար, ես այդպիսի միտում չեմ տեսնում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այսօր: Այսինքն հնարավորությունների այս բաց պատուհանը կարող է մի քանի ամսից կամ մի քանի տարուց փակվի: Արդեն իսկ Մինսկի խմբի վերահաստատումով կարծում եմ՝ վերաբերմունքը կփոխվի Ֆրանսիայի կողմից, որովհետև իր նպատակն այդ է: Անշուշտ Հայաստանի հանդեպ համակրանք գոյություն ունի ֆրանսիական հասարակության մեջ, բայց սա չի նշանակում, որ այս մթնոլորտը շարունակվելու է: Ես կարծում եմ, որ սա առնվազն մի քանի ամիս կարող է տևել, որովհետև 2022-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են լինելու, Մակրոնը կարող է չընտրվել: Հաջորդը, 2022-ի առաջին կիսամյակում Ֆրանսիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնումից հետո նույն առաջարկները, նույն բարյացկամ և օգնության ձեռք մեկնելու  այս քաղաքականությունը կարող է փոխվել: Հետևաբար, Հայաստանի համար այս պատուհանը շատ կարճ բացված պատուհան է: Պետք չի մոռանալ, որ ո՛չ Եվրոպայի, ո՛չ մասնավորապես Ֆրանսիայի համար մեր տարածաշրջանը միայն ռազմավարական շահերի կենտրոն չէ: Այսինքն ուրիշ պատճառներ կան, որոնք այսօրվա Ֆրանսիայի քաղաքականության հիմքն են համարվում: Հայաստանն այսօր իսկապես մեծ փորձառություն ունեցող, շատ հնարամիտ, կարող եմ ասել նոր Դը Գոլի կարիք ունի, բայց դժբախտաբար իրականությունը դրանից շատ հեռու է: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նա էր, որ դիմադրեց, դեմ դուրս եկավ նացիստական Գերմանիային, իսկ հետո կազմակերպեց Ֆրանսիայի վերականգնումը: Այս տեսլականն ունեցող ղեկավարության կարիք ունենք մենք այսօր Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում