«Հայելիներ» շարքի նկարներից մի քանիսը #cubeartfair միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին Նյու Յորքի «Թայմզ Սքվուեր» հրապարակի ամենամեծ եւ քաղաքի կենտրոնական փողոցների եվս 100 վահանակներին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միացյալ նահանգներում բնակվող մեր հայրենակից, հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ: Տիգրանն ապրում եւ ստեղծագործում է Նյու Յորքում, հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով: