Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներն ապահով վերադառնում են հայրենիք: Հաղորդում է 1tv.ge-ն։
Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին գործընթացում ցուցաբերած աջակցության համար:
«Քաբուլից բոլոր վրացիներն ապահով վերադառնում են տուն: Մենք երախտապարտ ենք մեր բրիտանացի, թուրք և ամերիկացի գործընկերներին, որոնք մեզ օգնեցին տարհանման գործում: Ես դեռ մտահոգված եմ իրավիճակով, իմ համերաշխությունն եմ հայտնում մեր գործընկերներին, որոնք իրականացնում են տարհանման գործընթացը»,- Twitter-ում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: