Սահմանը եղել է մեր կուսակցության համար չափազանց կարևոր ուղղություն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանի կարծիքով՝ մենք չենք կարող Հյուսիսային պողոտայում մեզ անվտանգ զգալ, եթե սոցիալապես անապահով սահմանամերձ գյուղ ունենք․ «Մենք պետք է զարգացած սահմանամերձ գյուղեր ունենանք: Տնտեսությունը պետք է ապակենտրոնացնենք: Մեր ժողովրդի մոտ սկսվել է որակապես մի նոր շրջան»:
Անդրադառնալով բանակի արդիականացման ծրագրին, Բաբաջանյանը նկատեց․ «Գողական բարքերը բանակում շարունակվում են: Քաղաքական չեզոքությունը խախտածներին բանակի արդիականացումը վստահելը անթույլատրելի է»: