Ռումինիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում մրցաշարի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց էստոնացի Մայ Նարվային և նվաճեց չեմպիոնի կոչումը։ Արդեն 40-րդ քայլում էստոնացի շախմատիստը հանձնվեց։ Դանիելյանը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր, ինչը բավական բարձր արդյունք է։
10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին, ինչպես նաև ադրբեջանցի Զեինաբ Մամեդջարովային։
Դանիելյանի հաղթանակը մեծ իրադարձություն է հայկական շախմատում։ Կանանց շախմատում սա նման հաջողությունը դեռևս չէինք ունեցել։