Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Պուտին ամենակարո՞ղ. Հայաստանը պետք է չհապաղի

Ռուսաստանցի փորձագետները, այսպես կոչված քաղաքագետները կամ եվրասիականության գաղափարախոսները շարունակում են տքնաջան աշխատանքը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական հաղթանակը Պուտինին վերագրելու ուղղությամբ: Խոսքն իհարկե ընդհանրական վերագրման մասին է, մասնավորապես, այն իմաստով, որ Կովկասում տեղի ունեցած բեկումնային զարգացումներն ու փոփոխությունները եղել են Պուտինի հմուտ, իմաստուն, հնարամիտ քաղաքականության և որոշումների արգասիք: Ահա, մոտավորապես այդպես:

Թվում է, թե ռուսները առանց ավելորդ կաշկանդվածության հայության երեսին ասում են «ճշմարտությունը», ուղիղ և բաց տեքստով: Առավել ևս, որ հայության մի ստվար հատված էլ լիովին պատրաստ է այդ «ճշմարտությունն» ընդունելուն: Բայց, ճշմարտությունն այստեղ չակերտավոր է, որովհետև տեղի է ունենում բոլորովին այլ բան, և այդ տեղի ունեցողը այնքան էլ ուղիղ չէ, պարզապես քողարկվում է «ուղիղ տեքստերով»: Բանն այն է, որ «փորձագիտական» այդ պլեադան քողարկում է Կովկասում ռուսական քաղաքականության ձախողումն ու պարտությունը, ընդ որում դրա գործնականում միջազգային ձախողման համատեքստում: Այստեղ լուծվում է երկու հարց: Նախ, այդ ձախողման համար պատասխանատու են հենց այդ շրջանակները, որոնք հսկայական կարողություն են կուտակել այդ քաղաքականության «գաղափարախոս» և «մշակ» կարգվելով և այն պետական մակարդակում առաջ մղելով, ըստ այդմ առաջին հերթին կա սեփական «մաշկի» խնդիր և հետևաբար պետք է ամեն կերպ համոզել հանրային կարծիքը Ռուսաստանում, որ Կովկասում տեղի է ունեցել ոչ թե ձախողում և պարտություն, այլ «հերթական հաղթանակ»:

Մյուս կողմից, կա Ռուսաստանում իշխանության խնդիր, Պուտինի խնդիր, որն առանց այդ էլ սուր է աշխարհաքաղաքական և ներքին իրողությունների բերումով, և կարող է ավելի սրվել, եթե Ռուսաստանում սկզբնավորվի հանրային կարծիք առ այն, որ տեղի է ունեցել պարտություն ՌԴ համար կենսականորեն կարևոր և «մենաշնորհային» դիտվող Կովկասում: Պարտություն, որի հետևանքով այսօր Կովկասում ավելի մեծ տիրույթ վերահսկում է Թուրքիան, իսկ անուղղակիորեն նաև ՆԱՏՕ-ն, քան Կովկասը իր պատմա-քաղաքական «անձեռնմխելիության» գոտի հռչակած Ռուսաստանը: Դժբախտաբար դա տեղի է ունեցել նաև Հայաստանի պարտության հաշվին, ինչը խորքային առումով հայկական հետխորհրդային քաղաքականության անհամարժեքության և ձախողման հետևանք է: Այժմ ահա, փորձ է արվում քողարկել Պուտինի պարտությունը, անընդհատ պնդելով, թե ամեն ինչ տեղի է ունեցել հենց նրա կամքով ու որոշմամբ:

Դժբախտաբար, Պուտինին՝ նաև իհարկե առաջին հերթին իր քաղաքականության հետևանքով պարտադրվել են որոշումներ, որոնք նա ընդունել է՝ մեր հաշվին, որքան էլ ռուսական պետական պրոպագանդան փորձում է նրանից և նրա գլխավորած իշխանությունից կերտել ամենակարող և շնորհալի տակտիկի և ստրատեգի նկարագիր: Պուտինի ամենակենսունակ հատկանիշն իրականում «միջազգային խուլիգանությունն» է, որ երբեմն կարող է աշխատել քաղաքականության մեջ բոլորովին այլ ոճով և տրամաբանությամբ առաջնորդվող Արևմուտքի, բայց ոչ նույն «փողոցային» տրամաբանությամբ քաղաքականություն վարող Էրդողանի դեմ, որին Արևմուտքը փաստորեն կանգնեցրել է Պուտինի դեմ դիմաց: Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի իրողությունների «անատոմիան» հնարավորինս ճշգրիտ, ստույգ գնահատելը: Որովհետև, եթե այդուհանդերձ սխալ եմ, օրինակ, ես, և Պուտինն է իր կամքով ու որոշումով հմտորեն դասավորել ամեն ինչ, ապա այդ դեպքում մենք ուղղակի պարտավոր ենք ամեն ինչ անել, նրա բարեհաճությունն ունենալու համար, այլապես հակառակ դեպքում նա նույն կերպ մեզ կարող է պարտադրել ավելի ծանր իրավիճակներ: Իսկ, եթե այդուհանդերձ Պուտինն ինքն էլ պարտադրված է հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և գնալ զիջումների, ապա Հայաստանի համար չափազանց կարևոր է՝ մի կողմից պահելով սերտ աշխատանքը նրա հետ, մյուս կողմից այդուհանդերձ փնտրել և գտնել այլընտրանքներ, այն դեպքի համար, երբ Պուտինին կպարտադրվեն նոր իրողություններ՝ Կովկասում, թե այլ ռեգիոնում, էական չէ, որովհետև արձագանքը Կովկասում կարող է զգացվել ամեն պահի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում