Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գրիգորյանի երևանյան պլանը․ Ինչպես հաղթահարել շոտլանդական արգելքը․․․

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի փլեյ-օֆի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով զիջեց Շոտլանդիայի չեմպիոն «Ռենջերսին»։ Մեր թիմը մոտ էր հզոր ակումբի դեմ խաղում նաև դրական, արդյունքի հասնելուն, բայց․․․։ Առաջին կեսի վերջնամասում շոտլանդական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով և թվում էր թե երկրորդ խաղակեսում խաղի պատկերը կփոխվի։ Հանդիպումից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ասել էր, որ իրենց գլխավոր խնդիրը լինելու է գնդակ պահելը, գնդակի վերահսկումը։ Առաջին կեսում մեր ֆուտբոլիստները հստակ կատարեցին խնդիրը։ Մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակցի դեմ նրա իսկ հարկի տակ բաց ֆուտբոլ խաղալը կլիներ ինքնասպանություն։ Նույնիսկ քանակական առավելությունից հետո բաց մարտավարությամբ պայքարելը կարող էր ծանր հետևանքներ ունենալ։

«Ռենջերսն» արագ և դինամիկ թիմ լինելուց զատ ունի բազմաթիվ կատարողներ, որոնք կարող էին հենց առաջին խաղում վճռել դիմակայության ելքը։ Գրիգորյանի մարտավարությունը ավելի արդյունավետ կարող էր լինել, եթե հանդիպման սկզբնամասում վնասվածք չստանար և չփոխարինվեր աջ կիսապաշտպան Աղվան Պապիկյանը։ «Ալաշկերտը» գնդակ պահելով պետք է փորձեր Պապիկյանի արագության հաշվին օգտագործեր մրցակցի գրոհների ժամանակ առաջացած բաց տարածությունները։ Պապիկյանին փոխարինած Գոմեի խաղը չստացվեց, ինչի հետևանքով էլ տեղաշարժը դեպի մրցակցի տուգանային հրապարակը չէր ստացվում։ Դաշտի միջին հատվածում ամեն ինչ նորմալ էր։ Գրիգորյանին հաջողվել էր նաև կարգավորել գործողությունները մրցակցի ստանդարտ դիրքի իրացման ժամանակ։ 0։0 արդյունքը հնարավոր կլիներ որակել գերազանց, բայց մեր պաշտպանները դիրքային կոպիտ սխալ թույլ տվեցին ինչի հետևանքով դաշտի տերերը խփեցին հաղթական գնդակը։ Սխալներից ոչ-ոք ապահովագրված չէ։ Հանուն արդարության պետք է նշենք, որ «Ռենջերսը» կարող էր հաղթել ավելի մեծ հաշվով։ Որոշ դեպքերում նույնիսկ մարզական բախտը ժպտաց «Ալաշկերտին»։ Մեծ հաշվով Հայաստանի թիմը արժանի խաղ ցուցադրեց եվրոպական հեղինակավոր ակումբի դեմ։ Ալեքսանդր Գրիգորյանի մարտավարությունը աշխատեց և պատասխան հանդիպումից առաջ մերոնք ունեն հնարավորություն հաղթելու դիմակայությունում։ Այո, մեզ սպասվում է անչափ բարդ խաղ, բայց հաղթել ամեն դեպքում կարելի է։

Գլազգոյում կայացած հանդիպումից առաջ Գրիգորյանն ասել էր նաև, որ դիմակայության ելքը վճռվելու է Երևանում։ Այսինքն երեկ գրանցված արդյունքը սպասելի էր Գրիգորյանի համար և այն այսպես ասած նախախաղային պլանի շրջանակում է։ Ավելի ստույգ Գրիգորյանին հաջողվեց դիմակայությունը Գլազգոյից բերել Երևան։ Պետք է խոստովանենք, որ նույնիսկ երկու գնդակի տարբերությամբ պարտությունը ըստ էության կնշանակեր պարտություն դիմակայությունում։ Օգոստոսի 26-ին կայանալիք պատասխան հանդիպումից առաջ ունենք միանգամայն այլ պատկեր։ Չմոռանանք, որ Երևանում «Ալաշկերտի» կողքին կլինի նաև 12-րդ ֆուտբոլիստը՝ երկրպագուն։ Ակնկալվում է, որ «Հանրապետական» մարզադաշտն այն օրը լեցուն կլինի։

Ակնկալում ենք նաև, Ալեքսանդր Գրիգորյանի երևանյան պլանը կաշխատի էլ ավելի արդյունավետ։ Հիշեցնենք, որ պարտության դեպքում «Ալաշկերտը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Պատմության ընթացքում հայկական ոչ մի ակումբի չէր հաջողվել դուրս գալ եվրագավաթների մրցաշարերի խմբային փուլ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում