Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գերմաներեն Guten Tag («Բարի օր») արտահայտությամբ և ծաղիկներ է նվիրել:
«Վստահ եմ, որ դա կլինի ոչ միայն հրաժեշտի այց, բայց նաև այց, որը լի է լուրջ բովանդակությամբ»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման սկզբում անսպասելի հեռախոսազանգ է հնչել: Պարզվել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը, հավանաբար, մոռացել է անջատել իր բջջայինը:
Ռուս առաջնորդի ողջույնի խոսքի ժամանակ հնչել է զանգի մեղեդին, սկզբում ոչ ոք, թվում էր, չգիտեր, թե ինչպես արձագանքել։ Բայց հետո Մերկելը գրպանից հանել է հեռախոսը և անջատել այն։ Պուտինը ուշադրություն չի դարձրել այդ միջադեպին և շարունակել է իր խոսքը։