Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Վանաձորի քաղաքապետը դեմ է խոշորացման գործընթացին. Վանաձորին գյուղական բաղադրիչ տալը նպատակահարմար չէ

Ինչպես հայտնի է աշնանը՝ հոկտեմբերին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք մարզերի համայնքներում։ Համայնքների մի մասում ավագանու, մնացած մասում՝ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են։ Համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում նաև Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում։ Բայց եթե Գյումրիում արդեն ընտրության օրը նշանակված է՝ հոկտեմբերի 17-ին, ապա Վանաձորում հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ չեն նշանակվել, քանի որ համայնքների, այդ թվում՝ Վանաձորի խոշորացման գործընթաց է տեղի ունենում, և կառավարությունում շրջանառվող նախագծերով հարակից մի քանի փոքր գյուղեր առաջիկայում կմիանան Վանաձորին։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին ասել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վանաձորի խոշորացման գործընթացի հետ կապված որևէ պաշտոնական փաստաթղթի ծանոթ չէ. «Ըստ օրենքի ընտրությունները պետք է նշանակվեն հոկտեմբերին՝ մեր լիազորությունների ժամկետի լրանալու ամենամոտ օրը։ Ամեն դեպքում այս պահին պաշտոնական որևէ գրություն, որևէ փաստաթուղթ չկա։ Ծանոթ եմ մարզպետի ասածին, բայց նրա ասածներին համապատասխանեցված որևէ փաստաթուղթ չկա։ Դեռ պետք է վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն կատարվի և այլն և այլն։ Հետևաբար խոշորացման գործընթացը դեռ պաշտոնական ձևակերպում չունի»,-ասաց Վանաձորի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ավելի վաղ եղել են խոշորացման վերաբերյալ խոսակցություններ, քննարկումներ, բայց իրենք միշտ  ասել են, որ Վանաձորը երբևէ իր մեջ գյուղական բաղադրիչ չի ունեցել և ավելորդ  բարդություններ կարող են առաջանալ։ Ըստ քաղաքապետի՝ Վանաձորը անգամ խորհրդային տարիներին շրջանային ենթակայություն չի ունեցել։

Ասել է թե Վանաձորի քաղաքապետը դեմ է խոշորացմանը և հարակից գյուղական համայնքները Վանաձորին միացնելուն.«Իմ անձնական մոտեցմամբ Վանաձորը ինքը խոշոր է, մնացած գյուղական համայնքները թող իրար հետ միավորվեն, որ ավելի էֆեկտիվ լինի։ Վանաձորին գյուղական բաղադրիչ տալը նպատակահարմար չէ։ Վանաձորը քաղաքային մշակույթ կրող է, քաղաքային միավոր է։ Եվ գործունեության ոլորտի, և քարտեզագրման, և հողատեսքերի, ընդհանուր տնտեսական շահերի խնդիր կա։ Գուցե գյուղերը խոշորացումից կշահեն, բայց կարծում եմ Վանաձորի խնդիրը նրա մեջ է, որ ինքը քաղաք է։ Որպես համայնքի ղեկավար իմ կարծիքը այդպիսին է»,-ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ ինքն արդեն քննարկումների ժամանակ իր կարծիքը հայտնել է։

Ասլանյանը չի զրուցել խոշորացվող գյուղական համայնքների բնակիչների հետ, բայց կարծում է, որ նրանք մեծ  գոհունակությամբ չեն ընդունելու խոշորացման  գործընթացը։ «Այն համայնքները, որոնք ինքնաբավ են և կարողանում են իրենց խնդիրները լուծել, մեծ խանդավառությամբ չեն ընդունելու այս որոշումը։ Ես այդպես եմ կարծում»,-ասաց Ասլանյանը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր, որ հոկտեմբերի 17-ին Լոռու երեք համայնքներում՝ Թումանյանում, Մարգահովիտում և Ֆիոլետովոյում ընտրություններ կլինեն, սակայն նախօրեին Լոռու մարզպետը չեղարկել է իր 10 օր առաջ կայացրած որոշումը Թումանյանի և Մարգահովիտի մասով։

Թումանյան համայնքը խոշորացել է դեռ 2016-ին։ Նրան են միացել Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան, Ահնիձոր, Քարինջ ու Մարց գյուղերը։ Կառավարությունը, ըստ հրապարակած նախագծի, մտադրություն ունի Թումանյանին միացնել նաև հարակից Դսեղ, Ձորագետ և Չկալով գյուղերը, որի պարագայում արդեն ընտրողների թիվը կավելանա, և ընտրությունները կլինեն կուսակցական ցուցակներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում