Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Horizon Workrooms ծառայության գործարկման մասին, որը թույլ կտա վիրտուալ իրականության մեջ ստեղծել աշխատանքային տարածք և ժողովներ անցկացնել։ Այս մասին հայտնում է Insider պարբերականը։
Նշվում է, որ ծառայությունը կօգնի վերացնել հեռավար աշխատանքի պայմաններում մեկուսացված լինելու զգացումը։
Շփումն ավելի հետաքրքիր դարձնելու համար օգտատերերը կարող են Oculus Quest 2 VR սաղավարտի օգնությամբ ստեղծել ավատարներ։