
Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն ավելի վաղ կոչ էր արել դիմադրություն ցույց տալ թալիբներին, հայտարարել է, որ չի համաձայնի հանձնվել կամ հավատարմության երդում տալ նրանց, հաղորդում է Monde թերթը ՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ձայնագրությունը:
Նա կրկին նշել է, որ օրենքով այժմ ինքն է երկրի ղեկավարը։
«Մենք լեգիտիմություն ունենք։ Ուժով ստացած իշխանությունը լեգիտիմություն չի տալիս», – հավելել է Սալեհը։
Ավելի վաղ Ամրուլա Սալեհը հայտարարել էր, որ ի տարբերություն փախած նախագահ Աշրաֆ Գանիի՝ մնացել է երկրում և, Սահմանադրության համաձայն, պետության ժամանակավոր ղեկավարն է: Նա նաև հանդես է եկել «Թալիբան» շարժմանը դիմադրելու կոչով: