Monday, 29 05 2023
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է
19:00
Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին
Արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
Իրան-Եգիպտոս դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ ավելի վաղ 3 զինծառայողների կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց ծառայակից ընկերը։

Իհարկե, աշխահի ոչ մի բանակ ապահովագրված չէ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահաբեր իրադարձություններից, պատահարներից և ֆորս-մաժորային իրավիճակներից, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կարող որևէ կերպ արդարացնել Պաշտպանական գերատեսչության նորանշանակ ղեկավարության պատասխանատուներին։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեկնարկած Հայաստանի պետականության տոտալ ճգնաժամն ակնհայտորեն հասել է բանակ և այստեղ ունենում է ուղղակի սարսափելի դրսևորումներ: Հայաստանի բանակում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, արժեքային փոփոխություններ: Հայկական բանակում զինվորը պետք է լինի արժեք: Նա պետք է դաժան, դժվարին ծառայություն անցնի, ենթարկվի ծառայության կարգից բխող ֆիզիկական և բարոյական, հոգեբանական փորձությունների, բայց նա պետք է լինի արժեք, և այդ արժեքը պետք է պաշտպանված լինի անհատապես: Հայաստանի բանակում ամեն զինվոր պետք է պաշտպանված լինի անհատապես, պետությունը պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր զինվորի անվտանգության համար: Իսկ դա ենթադրում է մտածողության փոփոխություն, ենթադրում է զինվորին որպես բանվորական հումք կամ ինքնահաստատման օբյեկտ դիտարկելու խորհրդա-ռուսական պատկերացումների արմատական վերանայում: Դա ենթադրում է հրամկազմի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների պատասխանատուների ինստիտուտի գործունեության սկզբունքների եւ մեթոդների շուտափույթ եւ արմատական վերանայում, այդ ուղղությամբ աշխատանքի արդյունավետության, պրոֆեսիոնալիզմի եւ պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումների հստակ ծրագրեր, որի վերջնական նպատակն է բանակում միջանձնային հարաբերությունների ապասովետականացումը եւ ապաքրեականացումը։

Պետք է վերանայել «բանակը հասարակության հայելին է» անպատասխանատու և ինչ-որ տեղ, այդ ողբերգությունների ֆոնին, ուղղակի անբարո փիլիսոփայությունը: Բանակը պետք է դառնա հասարակության հետ աշխատանքի կարևոր օղակներից մեկը, որ իրենց ձեռքին ունենում են կառավարող էլիտաները որպես գործիքակազմ: Հայաստանում բանակը վերածվել է կառավարող էլիտաների ալիբիի, երբ նրանք մահվան ողբերգական դեպքերից հետո ոչ թե մեղավորների և պատասխանատուների հետ են հաշիվներ մաքրում, այլ հասարակության հետ, թե՝ ահա, տես քո դեմքը ու այլևս մեզ ոչ մի հարցում մի մեղադրի:

Այլ կերպ ասած՝ հայկական զինուժում առկա ներկայիս կառավարման հոգեբանությունն ու մտածողությունը հայկական բանակը անտեսանելի պատերազմի են հանել մեր իսկ հասարակության դեմ և այնտեղ սպանվող տղաները այդ պատերազմի զոհերն են: Այս հարցը միայն քրեական պատասխանատվությամբ հնարավոր չէ վերանայել: Այստեղ անհրաժեշտ է քաղաքական հիմնարար պատասխանատվության ստանձնում, բարոյականության գերակա բաղադրիչով:

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում պատկան մարմիններին անհապաղ բացահայտել օգոտոսի 19-ի վաղ առավոտյան N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանի մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի սպանության բոլոր հանգամանքները։ Պատասխանատվության պետք է կրեն ոչ միայն դաժան ոճրագործության անմիջական կատարողները, այլև պատասխանատուների ամբողջ շրջանակը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության

Քաղաքական խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում