
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնն է: Հաղորդում է 1tv.ge-ն։
«Հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնն է: Մոբիլիզացված է մինչև 7 700 մահճակալ: Անցած շաբաթվա ընթացքում մահճակալների թիվն ավելացել է: Այս կերպ մենք մոտենում ենք հիվանդանոցային հատվածի առավելագույնին՝ 8000 մահճակալի տեսքով»,- ասել է Թամար Գաբունիան: