
Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 210 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը:
Վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 188.2 միլիոնը: Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.4 մլն է:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 38 միլիոն, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 32.3 միլիոն, ապա հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը: