Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն հետաքրքրություն ունենա որևէ երկիր, այդ թվում Հայաստան զորք ուղարկելու»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Նախիջևան, տեղի իշխանություններին է հանդիպել, քննարկել Վաշինգտոնի հետ համագործակցության ծրագրերը: Դեսպանը նշել է, որ մերիկա-ադրբեջանական հարաբերությունները հիմնվում են երեք սյուների վրա՝ անվտանգություն, էկոնոմիկա, էներգետիկա, մարդու իրավունքների պաշտպանության աջակցություն: Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի այցը և նրա թվարկած համագործակցության ուղղությունները: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների ներկա փուլը, երբ ՀՀ-ն ավելի մեծ ակնկալիքներ ունի ԱՄՆ-ից:

Կարծում եմ՝ շատ նորմալ է, որ ԱՄՆ դեսպանն այցելել է Նախիջևան, քանի որ Նախիջևանը ևս Ադրբեջան է և դեսպանի լիազորության մեջ է մտնում նման այցելությունը: Միակ բողոքը, որ մենք ունենալու ենք, դա այն է դեպքում է լինելու, երբ ԱՄՆ դեսպանը այցելի Արցախի գրավյալ տարածքներ: Նախիջևան այցելությունը դեսպանի առաքելության մաս է կազմում, որի մասին նա տեղեկացնելու է պետքարտուղարությանը: Մենք շատ մոտիկից հետևելու ենք իրենց աշխատանքներին, ծրագրերին, և եթե տեսնենք, որ ինչ-որ բանում չափն անցնում են, հակասում են մարդու իրավունքների ամերիկյան սկզբունքներին, կամ հակահայկական բնույթ ունեն, կամ Ադրբեջանը զինելու ծրագրեր կան, այդ ժամանակ մենք կհանդիպենք Ամերիկայի հայամետ սենատորների, կոնգրեսականների հետ և կփորձենք արգելք հանդիսանալ: Իսկ այս դեպքում գործ ունենք պարզ պրոտոկոլային այցելության հետ, որտեղ որևէ խնդիր չեմ տեսնում:

Ընդհանուր առմամբ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում, երբ Հայաստանի նոր դեսպանն արդեն ԱՄՆ-ում է:

Ես միշտ ասել եմ, որ նախագահ Բայդենի կառավարությունը շատ ավելի հայամետ է, քան Թրամփին կառավարությունն էր: Միշտ առիթներ կան գործակցելու և ջերմ հարաբերություններ ստեղծելու Հայաստանի հետ՝ տնտեսական, մշակութային, ներդրումների ոլորտներում, բայց այստեղ ամենակարևորը ՀՀ իշխանությունների դերն է: ՀՀ իշխանությունները պետք է ունենան առաջարկների մի փաթեթ, որտեղ կներկայացնեն, թե Հայաստանն ինչ է ուզում, որ Ամերիկան անի, ինչ առաջարկներ ունի: Այդ փաթեթը եթե սեղանի վրա չլինի, ինչքան էլ ասենք՝ Ամերիկայի իշխանությունները հայամետ են, դա ոչ մի արդյունք չի տալու: Պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացվեն, ամերիկյան կողմը կքննարկի դրանք և որոշում կկայացնեն, թե ինչ կարելի է անել, ինչը չեն ուզում անել և այլն: Եթե ոչ մի բան չպահանջենք, երբեք որևէ բան չենք ստանալու: Անշուշտ, ես տեսնում եմ, որ Հայաստանում որոշ շրջանակներ անընդհատ խոսում են, որ պետք է Ռուսաստանից հեռանանք, ԱՄՆ-ին մոտենանք, Ամերիկան ու Ֆրանսիան մեզ կպաշտպանեն, հուսամ՝ այդ անհիմն խոսակցությունները վերջ կգտնեն հատկապես Աֆղանաստանի վերջին դեպքերից հետո, որտեղ տեսանք, թե Ամերիկան ինչպես դուրս եկավ այդ երկրից: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն հետաքրքրություն ունենա որևէ երկիր, այդ թվում Հայաստան զորք ուղարկելու: Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է անի այն նույն սխալները, որ արել է ժամանակին՝ սպասելով, որ դրսից մի փրկիչ է գալու ու մեզ փրկի: Այդ փրկիչը չի գալու: Մեր գլխավոր աշխատանքը պետք է լինի մեր երկիրը հզորացնելը, մեր բանակը ամենաարդիական զենքերով զինելը: Մենք պետք է մեզ փրկենք, եթե մենք մեզ չփրկենք, ուրիշը մեզ չի փրկելու:

Պարոն Սասունյան, իրավիճակը սահմանին լարված է, նորից զոհեր ունենք: Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը, և համանախագահող երկրները, մասնավորապես, ԱՄՆ-ն ի՞նչ կարող է անել այս փուլում:

Ինձ համար շատ հստակ է, թե ինչ է փորձում անել Ադրբեջանը: Որպես հաղթող կողմ, Ալիևը լավագույն առիթն ունի, որ Հայաստանի վրա ամեն տեսակ ճնշումներ բանեցնել, ամեն տեսակի զիջումներ պահանջի ու ստանա: Մենք տեսնում ենք, որ Ալիևն ամեն օր մի նոր պայման ու պահանջ է դնում Հայաստանի առջև: Ասում է՝ Հայաստանի զորքը չի կարող Արցախ գալ, ասում է՝ դա նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ կա: Այս մարդիկ շատ անամոթ ու աներես են: Շատ բացահայտ ստեր են խոսում ու չեն ամաչում դրա համար:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ն, դժբախտաբար, Ռուսաստանը շատ ավելի առաջ շարժվեց պատերազմի օրերին: Պատերազմի օրերին ԱՄՆ-ն փորձեց զինադադար հաստատել, ձախողվեց, Ֆրանսիան փորձեց, ձախողվեց, և վերջիվերջո, Պուտինին հաջողվեց զինադադար հաստատել, և հիմա գլխավոր դերակատարը Ռուսաստանն է: Ալիևն էլ անընդհատ ասում է, որ Մինսկի խումբն այլևս ոչ մի անելիք չունի: Վերջին անգամ, երբ համանախագահներն այցելեցին Բաքու, Ալիևը շատ կոշտ նրանց դիմավորեց, նույնիսկ շատ անքաղաքավարի և ոչ դիվանագիտական խոսքեր արտասանեց՝ ասելով, թե ինչո՞ւ եք եկել Բաքու, ինչ եք ուզում: Դա նորմալ դիվանագիտական խոսակցություն չէ, որ որևէ երկրի ղեկավար ունենում է: Իմ կարծիքով Մինսկի խումբը չի կարողանում այլևս մեծ դերակատարություն ունենալ: Երկու կողմերը պետք է ընդունեն Մինսկի խմբի դերակատարությունը, իսկ Ալիևը չի ընդունում: Իսկ եթե չի ընդունում, միջնորդները չեն կարող միջնորդ լինել: Իսկ Ռուսաստանն իր հերթին ուզում է, որ միայն ինքը լինի միջնորդը, թեև ժամանակ առ ժամանակ դրական է արտահայտվում եռանախագահության մասին, որ մենք երեքով համաձայնեցնում ենք մեր դիրքորոշումները: Բայց դա խոսքի մակարդակի վրա է, գործնական առումով ռուս խաղաղապահներն Արցախում են և անում են, ինչ ուզում են: Վարչապետ Փաշինյանն ասում է, որ եթե Ռուսաստանը չմիջամտի ՀՀ սահմանները պաշտպանելուն, այդ ժամանակ մենք  դիմելու ենք միջազգային խաղաղապահներին: Հավանաբար, Փաշինյանն այդ ձևով ուզում է Ռուսաստանին մի քիչ զգուշացնի, որ եթե դու քո գործը չանես, մենք կդիմենք ուրիշներին: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այդքան հեշտորեն խաբվելու է այդ խոսքերից: Ռուսաստանը այսօր գերակշիռ դերակատարություն ունի Հայաստանում, և անում է այն, ինչ իր շահերից է բխում՝ չլսելով ոչ Հայաստանին, ոչ էլ հաշվի առնելով Հայաստանի շահերը:

Ալիևը նաև բողոքում էր, որ Ռուսաստանը չպետք է զինի Հայաստանին: Սա ինչպե՞ս եք գնահատում:

Դա բացարձակապես Ադրբեջանի գործը չէ: Իհարկե, Ադրբեջանն ուրախ կլինի, եթե Ռուսաստանը Հայաստանին չզինի: Իսկ Հայաստանը պետք է 100 տոկոսով զինվի ամենաարդիական զենքերով, որպեսզի ադրբեջանական հարձակումների դեմն առնի: Նաև Ադրբեջանը վիճարկում է սահմանագիծը, թե որտեղով է  անցնում սահմանը: Ամեն օր երբ առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք, որ Ալիևը մի նոր ելույթ է ունեցել, նոր պահանջներ է դնում: Հասկանալի է իր նպատակը, ինքը տեսնում է, որ Հայաստանը թույլ, տկար երկիր է, մտածում է, որ հիմա է ճիշտ ժամանակ, որ առավելագույն զիջումներ պոկի Հայաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում