Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Բանակի առողջացումը այլևս ունի կենսական կարևորություն. Բաբաջանյանն այցելել է Գեղարքունիքի պաշտպանական հենակետեր

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է.

Այսօր՝ վաղ առավոտից «Հանուն Հանրապետության» կուսակցության Քաղաքական խորհրդի մի շարք անդամների հետ այցելեցինք Հայաստանի Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրերում տեղակայված պաշտպանական հենակետեր։ 44-օրյա պատերազմից հետո բանակի առողջացումը այլևս ունի կենսական կարևորություն։ Հայաստանի զինված ուժերի վերբեռնումը, արդիականացումը Հայաստանի համար այլևս մեր պետականության լինել-չլինելու քննությունն է։

Բանակի արդիականացումը չափազանց տարողունակ և ըստ էության անընդհատ է, այլ կերպ ասած՝ դինամիկ զարգացող թեմա է, որովհետև զինված ուժերի արդիականացման գործընթացն ինքնին տեղում չի մնում և շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում, անգամ առաջատար երկրներում: Արդիականացումը անկասկած պետք է բաժանել առնվազն երեք պայմանական հատվածների: Զինուժի արդիական կառուցվածք, զինուժի արդիական սպառազինություն, և զինուժի հրամկազմի, կադրերի արդիական մտածողություն:

Մարտունակ, ուժեղ բանակը կախված է առնվազն այդ երեք բաղադրիչի առավելագույն համադրվածությունից: Այդ իմաստով, Հայաստանում հաճախ քննարկվում է բանակի կառուցվածքի և սպառազինության հարցը, մինչդեռ զինուժի բարձրագույն հրամկազմի մտածողության խնդիրը մնում է որոշակիորեն անտեսված: Ընդ որում, խոսքը լոկ իբրև զինվորական մտածողության մասին չէ, այլ լայն իմաստով աշխարհայացքային ու արժեհամակարգային համատեքստի:

44-օրյա պատերազմից հետո խոսվում է առկա ռազմա-քաղաքական մարտահրավերներին, տարիների ընթացքում հասունացած մարտահրավերներին զինված ուժերի տեխնոլոգիական, սպառազինական, կառուցվածքային անպատրաստության մասին, միաժամանակ անտեսվում է գեներալակազմի ռազմա-քաղաքական պատրաստվածության խնդիրը:

Հայկական բանակի բարձրագույն հրամկազմը տարիներ շարունակ, գործնականում ամբողջ հետհաղթանակային շրջանում կառուցվել է առավելապես առաջին հաղթանակի տրամաբանության վրա, կտրված լինելով դրան հաջորդող աշխարհաքաղաքական փոփոխությունների լայն տրամաբանությունից: Հետևանքը այն է, որ ստացվել է որոշակի սիմբիոզ՝ հին ԽՍՀՄ մտածողության, և առաջին արցախյան հաղթանակից բխող համոզումների ու տպավորությունների, որոնք ձևավորել են կադրային տեղապտույտ, առանձին բացառություններով: Այդ ամենին հավելվել է նաև Հայաստանում ձևավորված կոռուպցիոն համակարգը իր ազդեցությամբ և որոշակի գեներալների ներգրավումով: Հայկական բանակի արդիականացումը պետք է ենթադրի այդ իրողության սահուն, սակայն հետևողական վերափոխման միտում:

Անվիճելի է, որ բարձրագույն հրամկազմ պատրաստելը պահանջում է շատ ժամանակ, ջանք, համապատասխան ռազմա-քաղաքական դպրոց: Սակայն, պետք է ձեռնամուխ լինել առնվազն մոտիվացիոն ազդակների սկզբնավորմանը, նաև բանակի միջին սպայակազմում համարժեք սպասումներ առաջացնելու համար: Սպասումներ, որ Հայաստանի զինվորական աստիճանակարգով առաջխաղացումը պահանջելու է այլևս բոլորովին նոր որակներ և խորք: Իսկ դա մեր բանակում կա, կա թե կրտսեր, թե միջին սպայակազմում, ինչը ցույց տվեց նաև 44-օրյա պատերազմը, այդ դասի տարբեր ներկայացուցիչների ուղղակի փայլուն գործողություններով, որոնք ցավոք բավական չէին պարտություն թույլ չտալու համար, որովհետև պարտվեց քառորդ դարից ավելի ձևավորված անհամարժեք համակարգը, ոչ թե դրանում գործող սպաներն ու զինվորները:

Հետևաբար, հայկական բանակի արդիականացումը պետք է ենթադրի նաև բարձրագույն հրամկազմի սահուն վերափոխում, սերնդափոխում: Ընդ որում, այդ գործընթացի արդյունավետ ընթացքը Հայաստանի զինված ուժերի համար կարող է անգամ ներկայիս կառուցվածքային և սպառազինական բազայյի պայմաններում հիմնավորապես բարձրացնել գործունեության էֆեկտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում