Մարտական հենակետերում տեղի ունեցածը հետևանք է Զինված ուժերում տիրող մթնոլորտին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՔԱՎԳ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Զինված ուժերի գլխավոր շտաբն է և պաշտպանության նախարարությունը: 44-օրյա պատերազմը բացահայտեց զինված ուժերում կառավարման խնդիրների ամբողջությունը: Որոշ զինվորականներ խախտեցին քաղաքական չեզոքության սկզբունքը: Ինչպես կարող է վերականգնվել զինված ուժերը, որոնց և քաղաքական ղեկավարության միջև կա անվստահություն: Բանակի վերականգնումը հրամայական է»,-նկատեց Սաքունցը: