Ալիևը նորից հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ իրենք վերադառնալու են Զանգեզուր ու Սևան, և որ դա երկրորդ փուլն է լինելու: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները և այդ ֆոնին ԱՄՆ դեսպանի Նախիջևան այցը: Ալիևի ախորժակը կարծես գնալով մեծանում է, նա շարունակ խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, նաև տեսնում ենք փոխվարչապետների մակարդակով եռակողմ ձևաչափով հանդիպումներն են վերսկսվել, թեև Երասխում, Գեղարքունիքում ու Սյունիքում իրավիճակը չի փոխվել, լարվածությունն անգամ աճել է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: