«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Վերջինս ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։
Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։
Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար։