Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը հույս տվեց. անհետ կորած զինծառայողների հարազատները` Աբազյանի հետ զրույցի մասին

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Անահիտ Մանասյանը նշեց, որ Աբազյանի հետ պայմանավորվել են, որ իրենք իրենց մոտ եղած փաստերն ու տվյալները կտրամադրեն ԱԱԾ-ին:

«Մենք պայմանավորվել ենք՝ այն բոլոր տեղեկությունները, որ մենք հավաքել ենք, կտրամադրենք ԱԱԾ-ին, Աբազյանն էլ իր հերթին ասաց, որ ավելի խորացված հետախուզություն կիրականացվի: Մենք պարբերաբար նաև հանդիպումներ ենք ունենալու, որպեսզի մեզ զեկուցեն մեր երեխաների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին»,- նշեց Մանասյանը:

Խոսելով այն մասին, թե Աբազյանի հետ հանդիպման արդյունքներն արդյոք գոհացնո՞ղ էին, Անահիտ Մանասյանն ասաց, որ մինչև հստակ արդյունքներ չունենան գոհ չեն լինի ոչնչից:

«Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ: Այժմ մենք պետք է մեր կողմից աշխատանքներն իրականացնենք, հավաքենք փաստեր ու կապ հաստատենք: Մինչ այս պահը հավաքագրած մեր տեղեկություններն ու փաստերը հիմնականում տրամադրել ենք դատախազությանը: Հիմա մենք պետք է մի փոքր այլ փաստեր ներկայացնենք, որոնք ԱԱԾ-ի գործառույթների շրջանակներում են, որպեսզի և՛ մարմինները գտնենք, և՛, եթե ունենք ողջ տղաներ, ովքեր գերության մեջ են՝ վերադարձվեն հայրենիք»,- նշեց Մանասյանը:

Նա ընդգծեց, որ ինչ-որ չափով հույս տվեց Աբազյանի հետ հանդիպումը, սակայն մինչև զավակների վերաբերյալ հստակ տեղեկություն չլինի՝ վստահ լինել ոչնչում չի կարող:

Պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ էլ անհետ կորած զինծառայողի հարազատը նշեց, որ այն ինչ պետք է այդ գերատեսչությունն աներ՝ չի իրագործվել:

«ՊՆ-ն հավաքագրել է մեր երեխաներին, տարել են, ուրեմն իրենք պետք է պատասխանատվություն կրեն: Հասկանում եմ, որ պատերազմ է եղել, բնական էր, որ զոհեր կունենայինք, բայց գոնե նրանց ճակատագրերի մասին տեղեկություն տան՝ զոհվել են, աճյունները չեն կարողանում դուրս բերել, գերի են: Մենք չգիտենք, թե ովքեր են մեր երեխաներից ողջ և ովքեր զոհված, ոչինչ չեն արել: Այսքանից հետո ինչպես համագործակցենք այդ կառույցի հետ»,- նշեց Մանասյանը:

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ԱԱԾ շենքի մոտ էին հավաքվել վաղ առավոտից: Մինչ Աբազյանի հետ հանդիպում նրանք լրագրողներին հայտնեցին, որ իրենք տվյալներ են հավաքագրել ու պատրաստ են տրամադրել ԱԱԾ-ին: Հարազատները նաև շեշտեցին, որ իրենց կատարած աշխատանքների շնորհիվ 21 անհետ կորած զինծառայողից 9-ի մասունքները գտնվել են: Նրանցից 8-ը նույնականացվել է, մեկինը՝ դեռ չի ստացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում