Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Հայաստանը նման դրույթ ներառելով օրինականացնում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների նեգրավումը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Պարոն Չաքրյան երեկ վարչապետը կառավարության ծրագիրն է ներկայացրել, որտեղ նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից, եր ու Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Այս դեպքում, նաև հաշվի առնելով 44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունը ի՞նչ կարող ենք ակնկալել  Թուրքիայի հետ հարաբերություններից:

Իմ կարծիքով դա միանգամայն ավելորդ հայտարարություն է կամ դրույթ կառավարության ծրագրում, որովհետև 1991 թվականից Հայաստանն ասում է այդ բանը, իսկ Թուրքիան հետզհետե կոշտացնում է իր հակահայաստանյան և հակահայկական քաղաքականությունը: Մանավանդ այս 44-օրյա պատերազմից հետո, որտեղ Թուրքիան հերիք չի եկել ներգրավվել է, ահաբեկիչներին էլ Սիրիայից ու Լիբիայից բերել է Արցախի դեմ կռվելու: Նման դեպքում չպետք է այդպիսի հայտարարություն անել: Ինչ վերաբերում է սահմանների փակմանը, ապա Հայաստանը չի փակել, իրենք են փակել: Հետևաբար, թող իրենք մտածեն, մենք կորցնելու բան չունենք:

Այսինքն ավելո՞րդ էր կառավարության ծրագրում այդպիսի տեղ տալ Թուրքիայի հետ հարաբերություններին և այդպիսի հայտարարություններ անել;

Այո, որովհետև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականությունը սրանով, փաստորեն, օրինականացնում է: Ընդ որում օրինականացնողն էլ հենց հայկական կողմն է: Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները ավելի քան ավելորդ են և նաև վնասակար: Փոխանակ  դատապարտի Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչներ մեր տարածաշրջան բերելու համար, ընդգծի, որ մենք չենք փակել սահմանը, ինչպես փակել են, թող նույնկերպ էլ բացեն, նման հայտարարություններ է անում: Ի վերջո, Թուրքիան դեռևս 1991-ից է հրաժարվել Հայաստանի հետ հարաբերություններից, այն էլ երրորդ երկրի՝ Ադրբեջանի պատճառաբանությամբ: Թուրքական մի արտահայտություն կա. էշից առաջ ախոռ մտնելու մարտավարություն ենք որդեգրել: Ես ուղղակի զարմանում եմ, որ այսքանից հետո, երբ հազարավոր զոհեր ենք տվել, տասնյակ հազարավոր վիրավորներ և դու վեր ես կենում ու խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասի՞ն: Հիմա Հայաստանի առաջնահերթ խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորո՞ւմն է: Միևնույն է չի կարգավորվելու:

Դուք նշեցիք, որ Ադրբեջանն ընդամենը պատճառաբանություն էր Թուրքիայի համար՝ Հայաստանի հետ հարաբերությունները խզելու, սահմանները փակելու համար:

Այո, իրականում Արցախը Թուրքիային էր պետք, որպեսզի Հայաստանը ոտքի չկանգնի: Այսինքն որքան կարողացավ կայունանա, մ ի քիչ էլ զարգանա, այնքան  Թուրքիայի համար դժվար կլինի Հայաստանը վերածել կամազուրկ պետության: Դրա համար պետք է իրենց Զանգեզուրի միջանցքը: Այդ դեպքում մենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը գոնե մասնակի կկորցնենք, և չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողնաը նորից համագործակցեն, ու մենք կհայտնվենք կատարյալ շրջափակման մեջ: Հետևաբար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ ոչ թե մենք պետք է շահագրգռված լինենք, այլ Թուրքիան: Որովհետև ինքը տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունի, նաև  Հարավային Կովկասում դիրքեր ամրապնդելու, ազդեցության տակ  վերցնելու խնդիր ունի, որտեղից էլ Արդբեջանն օգտագործելով որպես ցատկահարթակ, Միջին Ասիա ներթափանցելու: Ինքն է այնտեղ խողովակաշարեր տանում, մենք ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք: Կարծում եմ՝ վնասակար մոտեցում է և չի բացառվում, որ Մոսկվայից հուշեն իրեն այդ մասին: Որովհետև թալիբներից հետո ռուսները մտահյոգված լինելով, որ թալիբներին կարող են օգտագործել Ուզբեկստանում, Տաջիկստանում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար, պետք է նորից սիրաբանեն թուրքերի հետ:

Ալիևը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմում առանց Թուրքիայի չէր կարող հաջողել, Թուրքիան էլ չի հերքում դա: Այս պայմաններում վաղ է խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այդ դեպքում դիվանագիտական հարաբերություններն ինչպե՞ս պետք է վերականգնվեն: Մենք հիշում ենք, որ ամսիներ առաջ Հայաստանն արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը

Ապրանքները տնտեսական հարցեր են, դիվանագիտությանը չեն առնչվում: Թուրքիան երրորդ երկրի պատճառաբանությամբ մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ըստ միջազգային նորմերի անմիջական հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը կամ դրանց հաստատման համար նախապայմաններ առաջադրելը թշնամանքի  ակնհայտ դրսևորում է: Այսինքն Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է ավելի քան թշնամական քաղաքականություն: Պատերազմին մասնակցել, ահաբեկիչներին բերել Արցախի դեմ, Ադրբեջանին ուղղորդել, թե որ կետերը պետք է ռմբակոծել, դրանից ավել էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան: Միակ պաշտոնական քայլը, որ Թուրքիան ընդդեմ Հայաստանի չի կատարել, դա ռազմական ներխուժումն է, եթե չհաշվենք պատերազմում նրա ներգրավվածությունը: Դա էլ մասնակի ռազմական ներխուժում կարելի է համարել: Այսքանից հետո ո՞նց կարելի է խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Եթե չես ուզում հակահարված տալ, գոնե ձենդ կտրիր, լռիր: Ամբողջ աշխարհը Թուրքիային դատապարտում է ներգրավվածության համար, իսկ դու վեր ես կենում, նման դրույթ ես դնում քո  կառավարության ծրագրում: Փաստորեն մարդկանց խայտառակ ես անում: Թուրքերն էլ ասում են՝ հայերը մեզ ընդունում են, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն են հայտնում, իսկ դուք Սենատում դատապարտող բանաձևեր եք ընդունում և խոչընդոտում ենք մեր հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում