Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայկական բանակը «պահանջում» է դա

Հայաստանի կառավարության 2021-26 թվականների հնգամյա ծրագրում, որը նախօրեին քննարկվեց գործադիրի նիստում և ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը, բնականաբար առանցքային ուշադրության առարկան բանակի, զինուժի արդիականացումն է, միանգամայն հասկանալի, անգամ որևէ ավելորդ մեկնաբանություն չենթադրող պատճառներով և մոտիվներով:

Բանակի արդիականացումը չափազանց տարողունակ և ըստ էության անընդհատ է, այլ կերպ ասած՝ դինամիկ զարգացող թեմա է, որովհետև զինված ուժերի արդիականացման գործընթացն ինքնին տեղում չի մնում և շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում, անգամ առաջատար երկրներում: Արդիականացումը անկասկած պետք է բաժանել առնվազն երեք պայմանական հատվածների: Զինուժի արդիական կառուցվածք, զինուժի արդիական սպառազինություն, և զինուժի հրամկազմի, կադրերի արդիական մտածողություն:

Մարտունակ, ուժեղ բանակը կախված է առնվազն այդ երեք բաղադրիչի առավելագույն համադրվածությունից: Այդ իմաստով, Հայաստանում հաճախ քննարկվում է բանակի կառուցվածքի և սպառազինության հարցը, մինչդեռ զինուժի բարձրագույն հրամկազմի մտածողության խնդիրը մնում է որոշակիորեն անտեսված: Ընդ որում, խոսքը լոկ իբրև զինվորական մտածողության մասին չէ, այլ լայն իմաստով աշխարհայացքային ու արժեհամակարգային համատեքստի: Ի վերջո, այդ իմաստով համաշխարհային անվիճելի առաջատար եվրաատլանտյան անվտանգային համակարգը իր հաջողություններն արձանագրել է դրանք կառուցելով հենց այդ լայն, խորքային համատեքստով, այլ ոչ միայն ռազմական մտածողության:

44-օրյա պատերազմից հետո խոսվում է առկա ռազմա-քաղաքական մարտահրավերներին, տարիների ընթացքում հասունացած մարտահրավերներին զինված ուժերի տեխնոլոգիական, սպառազինական, կառուցվածքային անպատրաստության մասին, միաժամանակ անտեսվում է գեներալակազմի ռազմա-քաղաքական պատրաստվածության խնդիրը: Ընդ որում, այդ անպատրաստության հարցի շոշափումը բացարձակապես  չպետք է նույնացվի կամ ասոցացվի նրանց հայրենասիրության քննարկման: Բարձրագույն հրամկազմի, գեներալկազմի հայրենասիրությունն անքննարկելի է, բայց ժամանակակից ռազմա-քաղաքական մարտահրավերներին և պատերազմներին հակադարձել անմնացորդ հայրենասիրությամբ, այն էլ գեներալակազմի, այսինքն պատերազմ պլանավորող կամ պաշտպանություն պլանավորող և ղեկավարող ուղեղային կենտրոնի մակարդակում, կլիներ ուղղակի զավեշտալի, եթե հղի չլիներ աղետալի հետևանքով:

Մինչդեռ, մեր բանակի բարձրագույն հրամկազմը տարիներ շարունակ, գործնականում ամբողջ հետհաղթանակային շրջանում կառուցվել է առավելապես առաջին հաղթանակի տրամաբանության վրա, կտրված լինելով դրան հաջորդող աշխարհաքաղաքական փոփոխությունների լայն տրամաբանությունից: Հետևանքը այն է, որ ստացվել է որոշակի սիմբիոզ՝ հին ԽՍՀՄ մտածողության, և առաջին արցախյան հաղթանակից բխող համոզումների ու տպավորությունների, որոնք ձևավորել են կադրային տեղապտույտ, առանձին բացառություններով: Այդ ամենին հավելվել է նաև Հայաստանում ձևավորված կոռուպցիոն համակարգը իր ազդեցությամբ և որոշակի գեներալների ներգրավումով: Հայկական բանակի արդիականացումը պետք է ենթադրի այդ իրողության սահուն, սակայն հետևողական վերափոխման միտում: Իհարկե, բարձրագույն հրամկազմ պատրաստելը պահանջում է շատ ժամանակ, ջանք, համապատասխան ռազմա-քաղաքական դպրոց: Սակայն, պետք է ձեռնամուխ լինել առնվազն մոտիվացիոն ազդակների սկզբնավորմանը, նաև բանակի միջին սպայակազմում համարժեք սպասումներ առաջացնելու համար: Սպասումներ, որ Հայաստանի զինվորական աստիճանակարգով առաջխաղացումը պահանջելու է այլևս բոլորովին նոր որակներ և խորք: Իսկ դա մեր բանակում կա, կա թե կրտսեր, թե միջին սպայակազմում, ինչը ցույց տվեց նաև 44-օրյա պատերազմը, այդ դասի տարբեր ներկայացուցիչների ուղղակի փայլուն գործողություններով, որոնք ցավոք բավական չէին պարտություն թույլ չտալու համար, որովհետև պարտվեց քառորդ դարից ավելի ձևավորված անհամարժեք համակարգը, ոչ թե դրանում գործող սպաներն ու զինվորները: Հետևաբար, հայկական բանակի արդիականացումը պետք է ենթադրի նաև բարձրագույն հրամկազմի սահուն վերափոխում, սերնդափոխում: Ընդ որում, այդ գործընթացի արդյունավետ ընթացքը Հայաստանի զինված ուժերի համար կարող է անգամ ներկայիս կառուցվածքային և սպառազինական բազայյի պայմաններում հիմնավորապես բարձրացնել գործունեության էֆեկտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում