Կա՞ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկար։ 2000-ականներին ինտենսիվ շփվում էին հայերն ու թուրքերը՝ քաղաքացիական հասարակության մակարդակում։ Հրանտ Դինքի սպանությունից հետո նույնիսկ էական առաջընթաց ունեցանք այդ ուղղությամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղեկցում էր թուրք մտավորականների ներողության արշավը։ Հիմա այդ բոլորը անցյալում է, իրավիճակին ավելացել է նաև արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի անթաքույց մասնակցությունը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի գլխավոր խբագիր Արա Գոչունյանի հետ: