ԱԺ խորհուրդը իրավական տեսք է տվել խորհրդարանական լրագրողների գործունեության փոփոխություններին։ Նախագիծը հեղինակել են ԱԺ խոսնակն ու նախկին լրագրող, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Ասում են՝ կանոնակարգվելու է լրագրողների աշխատանքը, որի համաձայն՝ նրանք իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և խորհրդարանի շենքի այգում: «Այս որոշումը կամայական է, քանի որ չի քննարկվել լրագրողական համայնքի հետ»,-կարծիք է հայտնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նշում է՝ կանոնակարգում պետք է մտցվեր, բայց հաշվի պետք է առնեին բոլոր հարցերը և կարծիքները։