Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փաշինյանը կատարում է խոստումը․ Շրջադարձային փուլ հայկական սպորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։ Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր մեր հավաքականի պատվիրակությունը խոստանալով վերանայել մասնավորապես մեդալակիր մարզիկների թոշակների և պատվովճարների չափը։ Մասնավորապես ԿԳՄՍ նախագահ Կարեն Գիրոլյանը ՀՀ վարչապետին ներկայացրել էր ոչ այնքան գոհացնող պատկերը, որի համաձայն մրցանակակիր մարզիկները նախկինի համեմատ ավելի քիչ են այսպես ասած վարձատրվում պետության կողմից։ «Մեդալները ձեզնից, մնացածը մեզնից»,- նշել էր Փաշինյանը։ ԿԳՄՍ-ի նախագիծը կարելի է համարել շրջադարձային փուլ հայկական սպորտում։ «Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չկանգնենք»,- նախօրեին օլիմպիադայից վերադարձած մարզական պատվիրակության հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը։

Փաստորեն, ՀՀ հառավարությունը Տոկիոյի օլիմպիադայից հետո առաջին լուրջ քայլն է անում սպորտը զարգացնելու համար։ Այսպես, հիմք ընդունելով Փաշինյանի՝ մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ հանձնարարականները՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակի ամսավճարը կրկնապատկել, իսկ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռքբերած մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին հատկացվող թոշակն ավելացնել շուրջ 3 անգամ։ Օլիմպիական խաղերի չեմպիոնին առաջարկվում է տրամադրել 1 միլիոն դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, իսկ նրա անձնական մարզչին՝ 500 հազար դրամ՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն։ Նախագծի հաստատման դեպքում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրները կստանան ամսական 700 հազար դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 350 հազար դրամի փոխարեն, նրանց անձնական մարզիչները՝ 350 հազար դրամ՝ 175 հազարի փոխարեն, իսկ բրոնզե մեդալակիրները և նրանց անձնական մարզիչները՝ համապատասխանաբար 600 հազար և 300 հազար դրամ։ Աշխարհի առաջնությունների չեմպիոնները կստանան 600 հազար դրամ, արծաթե մեդալակիրները՝ 400 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 300 հազար դրամ անվանական թոշակ, նրանց մարզիչները համպատասխանաբար 300, 200 և 150 հազարական դրամ: Առաջարկվող անվանական թոշակի ամսավճարի չափերը՝ նախագծի հավելվածում: Հաստատման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Ավելին, նախատեսվող փոփոխություններով Օլիմպիական խաղերի չեմպիոնները կպարգևատրվեն 25 միլիոն դրամ միանվագ գումարով՝ ներկայիս 20 միլիոնի փոխարեն, արծաթե մեդալակիրները կստանան 20 միլիոն իսկ բրոնզե մեդալակիրները՝ 15 միլիոն դրամ։ Առաջարկվող փոփոխությունները կարելի է համարել անհրաժեշտություն սպորտի զարգացմանը զարկ տալու գործընթացում։ Ներկայիս սուղ պայմաններում մեր մարզիկները ըստ էության անհավանական արդյունքների են հասնում միջազգային հարթակում։ Պետության պատիվը բարձր պահած մարզիկները արժանի են ամենաբարձր գնահատանքի և ուշադրության։ ՀՀ վարչապետի կողմից մարզիկների թոշակների և պատվովճարների բարձացման սա արդեն երկրորդ նախաձեռնությունն է։ Հասարակությունը մարզիկներից ակնկալում է ոսկե մեդալներ և լուրջ հաջողություններ։ Լուրջ հաջողությունների հիմքում սակայն ֆինանսական ռեսուրսներն են ու ներդրումները։ Տարիների ընթացքում սպորտն անտեսելու հետևանքով անկախ Հայաստանը կորցրել է տասնյակ մեդալներ և մարզիկներ։

Ավելի ստույգ բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ լքել են Հայաստանը և հաջողությունների հասել այլ պետությունների դրոշի ներքո։ Վառ օրինակը թերևս մեր առաջին Օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արմեն Նազարյանն է։ 1996 թվականի Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկին նվաճելուց հետո նա մեկնեց Բուլղարիա և երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դարձավ արդեն այդ պետության դրոշի ներքո։ Նման մարզիկներին մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում