ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարներն օգոստոսի 20-ին մտադիր են Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցով առցանց հանդիպում անցկացնել։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ուրբաթ՝ օգոստոսի 20-ին, ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների արտահերթ առցանց նիստ եմ գումարել՝ շարունակելու մեր սերտ համագործակցությունը և քննարկելու մեր համատեղ մոտեցումն Աֆղանստանի իրավիճակի հարցում»,-գրել է նա։
Երեկ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ Սթոլթենբերգն Աֆղանստանում տիրող իրավիճակն անվանել էր բարդ և անկանխատեսելի։