Wednesday, 24 04 2024
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին

Կառավարությունը հանդես է եկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանություն է տվել Կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

Կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

Անվտանգություն և արտաքին քաղաքականություն (արտաքին քաղաքականություն, ղարաբաղյան հիմնախնդիր, պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ, սփյուռքի հետ կապեր)

Տնտեսություն (մշակող արդյունաբերություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, որակի ենթակառուցվածք, քաղաքաշինություն, բնական ռեսուրսների կայուն կառավարում)

Ենթակառուցվածքների զարգացում (տրանսպորտ, ճանապարհաշինություն, ջրային տնտեսություն, էներգետիկա)

Մարդկային կապիտալի զարգացում (ժողովրդագրություն, միգրացիա, կրթություն, գիտություն, առողջապահություն, աշխատանք և սոցիալական պաշտպանություն, երիտասարդություն, սպորտ, մշակույթ, շրջակա միջավայրի պահպանություն)

Իրավունք և արդարադատություն (ընտրական իրավունք. ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատաիրավական բարեփոխումներ, ոստիկանության բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ).

Ինստիտուցիոնալ զարգացում (ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ, հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում, ինստիտուտների և գործառույթների արդիականացում, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, պետական գույքի արդյունավետ կառավարում, հարկաբյուջետային քաղաքականություն, հարկային և մաքսային վարչարարություն, պետական ծախսեր):

Ըստ աղբյուրի՝ Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Գործադիրն առաջարկում է լավարկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը

Կառավարությունը որոշում է ընդունել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախագծերի մշակումն իրականացվել է գնումների համակարգի բարեփոխումների 3-րդ փուլի շրջանակում: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի կանոնակարգել գնումների ընթացակարգերին վերաբերող 2 հարց: Առաջինը գնումների բողոքարկման համակարգում փոփոխությունն է՝ այն Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բողոքարկման ընթացակարգերին համապատասխանեցնելու նպատակով: Երկրորդ հարցը վերաբերում է առ այսօր Հայաստանում գոյություն ունեցող, զուգահեռաբար գործող գնումների անցկացման ազգային ընթացակարգերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հատկացրած միջոցների շրջանակում կամ սահմաններում հատուկ այդ կազմակերպությունների սահմանած կանոններով իրականացվող ընթացակարգերի միասնականացմանը:

Գործող կարգավորման համաձայն՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել արտադատական և դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, միմյանց հակասող, ինչի հետևանքով կամ դրանք բողոքարկվում են դատարաններում, կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած: Խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից խնդրահարույց է գնահատվել  նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից: Առաջարկվող կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է վերջիններիս հետ և համարվել  է ընդունելի լուծում:

Որպես արդյունք՝ ակնկալվում է ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից ունենալ բողոքարկման արդյունավետ համակարգ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային ընթացակարգերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում