
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Կողմերը բովանդակալից քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, երկուստեք հետաքրքրություն են հայտնել իրավիճակը կայունացնելու համար և կոչ են արել առանցքային ազգային ուժերին հնարավորինս շուտ ապահովել երկրում անվտանգությունն ու կարգուկանոնը»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և երկկողմ օրակարգի այլ հարցերի: