
Չորեքշաբթի՝ օգոստոսի 18 -ին, Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին:
Քաղաքացիներին կոչ է արվել դադարեցնել կուտակումները օդանավակայանում, եթե չունեն անձնագիր և վիզա:
Ինչպես արդեն հայտնել ենք, «Թալիբան» շարժումը հայտարարել է Քաբուլի օդանավակայանում բոլոր չվերթների ժամանակավոր դադարեցման մասին։