Կառավարության ծրագիրը շատ ամբիցիոզ է և պատիվ է նման ծրագիրն իրագործողների թվում լինելը։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա վստահեցմամբ ՝այդ ծրագիրը գրելիս իրենց մտքում և սրտում եղել է Հայաստանը լավ հնարավորությունների երկիր դարձնելը, և այդ առումով փորձել են թիրախավորել այն նպատակները, որոնք հնարավոր են, եթե առաջիկա 5 տարիների ընթացքում առանց իրենց խնայելու աշխատեն։