Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 18-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Ինչպես հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։