Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Թուրքիայում «Ակկույու» ԱԷԿ-ը կառուցելու համաձայնությունը, իսկ նոյեմբերի 24-ին Դաշնության խորհուրդը վավերացրել է համապատասխան միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր նախագահ Նիկոլայ Սպասկին, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ 4 բլոկների սարքավորման ընդհանուր գինը կազմելու է 20 մլրդ դոլլար։ Նախատեսվում է կայանը կառուցել «կառուցիր -տնօրինիր-շահագործիր» պայմաններով։ Դրա համար Թուրքիայի Հանրապետությունում հաստատվելու է Ծրագրային բաժնետիրական ընկերություն, որի բաժնետերերի100 %-ը նախնական շրջանում կպատկանի ռուսական կողմի կազմակերպություններին, հայտնում է Рosbalt-ը: