Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղը մակերևույթ է դուրս բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի 350 կիլոգրամ զինամթերք: Այս մասին հաղորդում է dpa պարբերականը։
Զինամթերքը հայտնաբերվել է Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի գետահովտում։ Վտանգավոր գտածոների շարքում գերակշռել են փամփուշտները, նռնակներն ու հրատեխնիկան: Զինամթերքն արդեն ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 175-ի: Ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում։