Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել Է իր թվիթերյան միկրոբլոգում։
Այժմ աշխատանքներ են տարվում ջրից ուղղաթիռի դուրսբերման ուղղությամբ՝ քննչական գործողությունների, ինչպես նաև բնապահպանական հնարավոր աղետից խուսափելու համար:
«Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 զբոսաշրջային ուղղաթիռը վթարվել էր օգոստոսի 12-ի առավոտյան։ Ուղղաթիռում գտնվել է անձնակազմի 3 անդամ և 13 ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա: Նրանցից 8-ին հաջողվել է փրկել։