Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսել ենք։ Եվ գիշերը և հիմա իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 17-ին Սոթքի ոսկու հանքավայրի 200-ից ավել աշխատակից տարհանվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հանքավայրի տարածքում կրակողներ էին հնչել ադրբեջանական կողմից։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին ադրբեջանցիների կրակոցներից սահմանի Երասխի ու Գեղարքունիքի մարզի հատվածներում հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող։ Եվ մեկ զինծառայող վիրավորում է ստացել կրկին Սոտքի հատվածում։
Հուլիսի 28–ին ևս ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել էր, ապա իրավիճակի հանդարտվելուն զուգահեռ աշխատանքները վերսկսվել էին։