Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամեձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև օգոստոսի 17-ին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ:
Ազատ Արշակյանի կարծիքով՝ հակառակորդին համապատասխան պատասխան չտալու բոլոր պատճառները անհարգելի են:
Միքայել Հայրապետյանը կասկածներ ունի, որ Ալիևի հոխորտանքը Մոսկվայից է թելադրված․ «Մեզ սուվիներներով են կերակրում: Ռուսական սպառազինության խմբաքանակի մուտքը Հայաստան հերթական զոհերի դուռն է բացելու: Մոսկվային քարշ են տալիս Միջին Ասիա, սուր հակամարտություն է սպասվում․ Հայաստանը պետք է պատրաստվի»: