64-ամյա Ալեքսանդր Պետրակովը նշանակվել է ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ մինչ այս Ուկրաինայի ազգային թիմը գլխավորում էր լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն։ Վերջինիս գլխավորությամբ ուկրաինացիները Եվրո-2020-ում դուրս էին եկել քառորդ եզրափակիչ գրանցելով պատմական արդյունք։