Wednesday, 11 09 2024
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա
Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»
Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում. «Հրապարակ»
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ

Վաշինգտոնի «նախիջևանյան» առաջարկը Բաքվին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթսենբերգերը այցելել է Նախիջևան, որտեղ արել է ամերիկա-ադրբեջանական հարաբերության և այդ թվում նաև Նախիջևանի ինքնավար հանրապետության վերաբերյալ էական հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսել է ամերիկա-ադրբեջանական հարաբերության կարևորության և դրա երեք «հենասյունների» մասին՝ անվտանգություն, էներգետիկա, մարդու իրավունքի աջակցություն: Միաժամանակ, Բաքվում ԱՄՆ դեսպանը խոսել է ամերիկյան ընկերությունների համար գործակցության հնարավորությունների սահմանմամբ, այդ թվում Նախիջևանի ինքնավար հանրապետությունում:

ԱՄՆ դեսպանի այցն ու հայտարարությունները իսկապես հետաքրքիր են: Մի կողմից նա արձանագրում է Բաքվի հետ աշխատանքի Վաշինգտոնի հետաքրքրությունը, մյուս կողմից կարծես թե բավականին նրբորեն ներկայացնում է այդ աշխատանքի «վաշինգտոնյան պայմանները»: Եվ առավել հետաքրքիր է այն, որ դրանք վերաբերում են նաև մասնավորապես Նախիջևանին: Փաստորեն, Վաշինգտոնը ակնարկում է Բաքվին, որ հետպատերազմյան շրջանում դժգոհ է ամերիկյան ներկայության համար պայմաններից և ակնկալում է ավելի բարենպաստ պայմաններ:  Ընդ որում Նախիջևանի ուղղությամբ հատկանշական է այն, որ ԱՄՆ-ը փաստորեն ընդգծում է այդ գոտում իր ներկայությունն ուժեղացնելու հավակնությունը, ինչը բնականաբար առաջինը բախվելու է թուրքական շահին, քանի որ Նախիջևանը գործնականում թուրքական մեծ ներկայությամբ գոտի է, կամ այլ կերպ ասած՝ թուրքական գոտի, որը ըստ էության միայն դե յուրե է Ադրբեջանի կազմում:

Նախիջևանն անշուշտ  առանցքային է նաև Իրանին սահմանակից լինելու իմաստով և որոշակիորեն, Նախիջևանում առկա է նաև իրանյան մրցակցության հանգամանքը: Այդպիսով, ներկայացնելուց Նախիջևանում սեփական ներկայությունը էապես ավելացնելու կամ պարզապես հաստատելու հայտ, ԱՄՆ-ը գործնականում կարող է լիովին նոր իրավիճակ ստեղծել Նախիջևանում և դրա շուրջ: Ընդ որում, այստեղ կարող է լինել անգամ քողարկված առաջարկ Բաքվին՝ «վերադարձնել» Նախիջևանը: Ասել կուզի, ԱՄՆ-ը առաջարկում է Բաքվին նպաստել Նախիջևանում ամերիկյան ներկայությանը և այդպիսով որոշակիորեն «վերադարձնել»  Թուրքիայի դե ֆակտո վերահսկողության անցած այդ ռեգիոնը: Կընդունի՞ Բաքուն Վաշինգտոնի առաջարկը: Եվ ի՞նչ կլինի այն չընդունելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում