Sunday, 24 09 2023
11:00
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
10:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում
Ադրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ
Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. ադրբեջանական ԶՈւ մեկ զինծառայող վիրավորվել է
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ նիստին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ
20:45
NBC-ի փոխանցմամբ՝ Բայդենը Զելենսկին խոստացել է փոքր քանակությամբ «ATACAMS» հեռահար հրթիռներ
20:30
Bloomberg. ԱՄՆ-ը Լեհաստանին խնդրում է պարզաբանել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ արված հայտարարությունը
20:15
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել

Ծառուկյանը փորձում է իր բիզնեսներն ապահովագրել, քաղաքական դաշտից տեղափոխվելով տնտեսական դաշտ  

Մամուլի փոխանցմամբ, երեկ ՀՀ կառավարությունում 1,5 ժամանոց հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նշվում է, որ չի բացառվում, որ Ծառուկյանին սպորտային ոլորտի մասով ինչ-որ բան Փաշինյանը տա, քանի որ նրանց վերջին հանդիպման ժամանակ որոշվել է փոխհամագործակցել տարբեր ոլորտներում: Նման մի հանդիպում եղել էր ընտրություններից հետո: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իր երբեմնի կոշտ հռետորաբանությունից անցում է կատարում ավելի մեղմ հռետորաբանության:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև գրեթե բոլոր արտախորհրդարանական ուժերը փորձում են իշխանությունների հետ լավ հարաբերությունների մեջ մնալ. «Արտախորհրդարանական ուժերը չեն ուզում լուսանցքում հայտնվել, փորձում են թեկուզ ինչ-որ օրակարգով իշխանության հետ խոսել: Դա կա նաև ԲՀԿ-ի դեպքում, բայց ԲՀԿ-ի դեպքում, ի տարբերություն այլ արտախորհրդարանական ուժերի, կա նաև Գագիկ Ծառուկյանի ֆինանսների հարցը: Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը փորձում է իր բիզնեսներն ապահովագրել այն պարագայում, երբ անընդհատ կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում: Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, փորձում է ընդհանրապես քաղաքական գործունեությունից տեղափոխվել բիզնես դաշտ»,-ասաց նա:

Արմեն Վարդանյանի խոսքով, ԲՀԿ-ն միշտ էլ փորձել է կոմֆորտ զոնայում տեղավորվել. «ԲՀԿ-ն միշտ իշխանությունների հետ այս կամ այն ձևով լեզու է գտել: Եղել են ժամանակներ, երբ ԲՀԿ-ն կառուցողական դաշտից տեղափոխվել է ավելի ագրեսիվ, ավելի արմատական դաշտ, բայց  դա որպես կանոն շատ կարճ է տևել, և իշխանության հակազդեցության պայմաններում ԲՀԿ-ն նորից վերադարձել է կառուցողական դաշտ: Հիմա ընդհանրապես ԲՀԿ-ն ռեսուրս չունի իշխանությանը հակազդելու, ընդդիմադիր դաշտի առաջամարտիկը դառնալու: Ստեղծված պայմաններում միակ ելքը իրենք տեսնում են իշխանության հետ համագործակցության մեջ: Այս կուսակցությունն այլևս խորհրդարանական ուժ չէ, և այդ ուժի լիդերը կարծես թե երկրի ղեկավար դառնալու ամբիցիաներ չունի: Ստեղծված պայմաններում իրենք էլ շատ լավ հասկանալով իրավիճակը, փորձում են կառուցողականության, փոխադարձ հարգանքի, կոմպրոմիսների դաշտում իշխանության հետ հարաբերվել»:

Անդրադառնալով տեսակետին, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ աստիճանաբար կգնա կառուցողական դաշտ, Արմեն Վարդանյանն ասաց, որ ինքը այս պահին նման ազդակներ չի տեսնում. «Խորհրդարանական ընդդիմությունը դեռ հայտարարում է, որ իրենք արմատական են տրամադրված և կառուցողականության դաշտ չեն մտնելու: Դա իրենց իրավունքն է, ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչ պայքարով հասնի իր նպատակներին: Հաջորդ ընտրություններին դրա արդյունքները մենք կտեսնենք»:

Պնդմանը, թե այս խորհրդարանը 5 տարի չի գործելու և մենք նորից կանգնելու ենք արտահերթ ընտրությունների առջև, քանի որ այս կազմով ԱԺ-ն պարզապես չի կարողանալու աշխատել, քաղաքագետն ասաց. «Թե որքան կտևի այս խորհրդարանի գործունեությունը, կախված է ոչ այնքան խորհրդարանից, կամ կառավարությունից, որքան  արտաքին մարտահրավերներից: Եթե Հայաստանը նորից հայտնվի տուրբուլենտ իրավիճակներում, և եթե նորից քաղաքական մեծ ճգնաժամ առաջանա, որը անհնար լինի լուծել ներկա իրականության պայմաններում, ապա բնականաբար, տեղի կունենա արտահերթ ընտրություններ: Կրկնեմ, դա կախված չի լինելու խորհրդարանի գործունեությունից, նրա որակից, ոչ էլ կառավարությունից»:

Հարցին, թե սահմաններին տիրող լարված իրավիճակը որքանով կարող է նպաստել ներքին լարվածության աճին՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ն փակ քննարկում է նախաձեռնել, արդյոք գոնե անվտանգության հարցում հնարավոր կլինի միասնական դիրքորոշում ունենալ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ միասնական դիրքորոշում կունենան, չնայած ԱԺ-ում կան ընդդիմադիր գործիչներ, որոնք լրիվ այլ կանոններով են գործում: Սակայն կան նաև գործիչներ, որոնք պետական մտածելակերպ ունեն, որոնք երկրի շահը անձնական շահից ցածր չեն դասում: Այդ մարդկանց հետ կարող են ունենալ միասնական դիրքորոշում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում