Սպիտակ տունը դիտարկում է պատժամիջոցների կիրառման հնարավորությունը ՝ կապված Աֆղանստանում խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը:
«Կան բազմաթիվ պաշտպանիչ մեխանիզմներ, ակնհայտ է, որ կան պատժամիջոցների, միջազգային մեկուսացման հետ կապված հնարավորություններ», – ասել է Սալիվանը մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ն ի՞նչ գործիքներ ունի Աֆղանստանում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար և ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն դրա համար:
Նա նաև նշել է, որ այժմ աշխատում են որոշ հնարավորությունների վրա: Նա ընդգծել է, որ չի ցանկանում մանրամասնելլ, որպեսզի ամերիկյան թիմը կարողանա անմիջականորեն շփվել թալիբների հետ: