Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է, թե ինչպես է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերաբերվում միգրանտներին և սպառնում Եվրամիությանը: Քաղաքական գործիչը խոստացել է, որ Գերմանիան սերտորեն խորհրդակցելու է իր եվրոպացի գործընկերների հետ, գրում է Reuters-ը:
«Լուկաշենկոն փախստականներին հիբրիդային եղանակով օգտագործում է անվտանգությունը խաթարելու համար», – ասել է Մերկելը ՝ հավելելով, որ ԵՄ-ն խստորեն դատապարտում է նման գործողությունները:
ԵՄ-ն նաև Լուկաշենկոյին մեղադրում է միգրացիոն ճգնաժամով դաշինքի վրա ճնշում գործադրելու մեջ`Բելառուսի նկատմամբ նրա սահմանած պատժամիջոցները հանելու համար:
ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ գագաթնաժողովի հայտարարության նախագծում նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ սահմանապահներ և ֆինանսներ տրամադրել բելառուսա-լիտվական սահմանին միգրանտների ներհոսքի դեմ պայքարելու համար: Լիտվան հայտարարել է Բելառուսի հետ սահմանին իրավիճակի կայունացման մասին, սակայն անհրաժեշտ է «պատրաստ լինել տարբեր սցենարների»: