Հայիթիի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1941-ի, վիրավորների թիվը գերազանցում է 9000-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր 1400 զոհի մասին։
Զոհերի մեծ մասը (1 597) բաժին է ընկնում հարավին։
7․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Հայիթիի ափերի մոտ տեղի էր ունեցել օգոստոսի 14-ին։