ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության նկատմամբ բնակչության հավանության վարկանիշն ընկել է՝ հասնելով 46 տոկոսի։ Անկումը գրանցվել է ԱՖղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո, ինչը տեղի է ունեցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Համապատասխան հարցումն անցկացվել է Reuters գործակալության և Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ ջանքերով։
Բայդենի գործունեության նման գնահատականն ամենացածրն է պետության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելու ողջ ընթացքում։ Reuters-ը հիշեցնում է, որ նախորդ հարցումն անցկացվել էր անցած ուրբաթ, և այդ ժամանակ առաջնորդի աշխատանքին հավանություն է տվել երկրի քաղաքացիների 53 տոկոսը։ Այսպիսով՝ վարկանիշի անկումը կազմում է 7 տոկոս։
Հարցմանը մասնակցել է մոտ 2000 չափահաս քաղաքացի։