
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է Աֆղանստանի գործողությունների համար ԱՄՆ-ի տարեկան ծախսերը Ռուսաստանի ռազմական բյուջեի հետ: Նրա խոսքով՝ այդ թվերը համադրելի են, հայտնում է Fox News-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն տարեկան 42 միլիարդ դոլար է ծախսել իսլամական հանրապետությունում իր ներկայության վրա, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության ընդհանուր ծախսերն ամբողջ բանակի պահպանման համար կազմել են 50 միլիարդ դոլար:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ -ը, չնայած տարիներ շարունակ ֆինանսական «ներարկումներին», փոխարենը ոչինչ չի ստացել:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը մոտ 145 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանի վերականգնման վրա: Բանակին ու ոստիկանությանն աջակցելու, ինչպես նաև ուժայինների ուսուցման համար պահանջվել է 83 միլիարդ դոլար, սակայն, ի վերջո, զենքի և տեխնիկայի զգալի մասն անցել է թալիբների ձեռքը: