Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։