
Մեքսիկայում ՝ ավերված Թեոտիուակնեն քաղաքում, հնագետները հայտնաբերել են ծաղկեփնջեր` 1800-ից մինչև 2000 տարեկան, հայտնում է Daily Mail-ը:
Արտեֆակտները տեղակայված էին 18 մետր խորության վրա`Կետցալկոատլին («Փետուրավոր վիշապ») նվիրված տաճարի տակ: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ բույսերը կարող էին հարգանքի տուրք լինել Կետցալկոատլին:
Ի վերջո, տեղացիները կարծում էին, որ այս աստվածությունը մարդկությանը տվել է եգիպտացորեն և մասնակցել մարդկանց ստեղծմանը:
Ցողունները կատարյալ պահպանված են` ասում է Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի (Մեքսիկա) հնագետ Սերխիո Գոմեսը:
«Ընդհանուր առմամբ` չորս ծաղկեփնջեր հայտնաբերվել են շատ լավ վիճակում: Դրանք դեռ կապված են պարաններով, հավանաբար` բամբակե», – մեկնաբանել է Գոմեսը:
Նա ավելացրել է, որ սա «շատ կարևոր գտածո» է, քանի որ ապացուցում է, որ այս վայրում ծեսեր են կատարվել: